Իրանը նոր հրթիռ է փորձարկել


19:00 , 24 օգոստոս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Ավելի վաղ հայտնում էին, որ ԻՀՊԿ ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Իրանի հյուսիս-արևելյան շրջանների լեռներում` Արևմտյան Ադրբեջան գավառում։

Իրանը հայտնել է նոր հրթիռի փորձարկման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim ընկերությանը։

Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (ԻՀՊԿ-ն Իրանի զինված ուժերի մի մասն է) հրամանատարը հայտնում է նոր հրթիռի փորձարկման մասին։

«Մեր երկիրը տարբեր տեսակի զենքի համակարգեր է փորձարկում, ինչն անընդհատ գործընթաց է՝ զսպման մեր ուժն ավելացնելու համար։ Երեկ մեր ազգի համար հաջող օրերից մեկն էր», - ասել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարը՝ չնշելով, արդյո՞ք խոսքը միջմայրցամաքային բալիստիկական հրթիռի մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ