Կարճ ամփոփեմ երեկվա դեպքերը: Ջերմուկ այցից ու ժողովրդի դիմադրությանը հանդիպելուց հետո, Նիկոլը վերադարձավ Երևան ու տարածեց Քննչական կոմիտեի՝ իր հանձնարարությամբ պատրաստած տեսանյութը, որը քննադատությունների ալիքը իրենից ուղղեց Քննչական ու մարդիկ սկսեցին Քննչականին մեղադրել «Լիդիանի» հետ համագործակցելու մեջ:

Հիմա պարզ հաշվարկը հուշում է, որ հանքի շահագործան աղմուկը խլացնելու համար Սերժի ու Օգանովսկու ձերբակալության ծրագրի տապալումից ու դիմադրության ալիքը մեղմել չկարողանալուց հետո, Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա:

Ադյունքում «ժերտվա» կտա Քննչականի պետին ու կառույցի հեղինակությունը՝ բեմադրելով «բարի Նիկոլի» ու «չար Քննչականի» հեքիաթը:

Ոչ մի կասկած չունեմ, որ սենց էլ անելու ա:

#գերագույն_Պողոս
 Բաբկեն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել