Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրա­գոր­ծել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։

Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրա­ի­նա­կան բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։

Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազ­մա­կերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրա­ցուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հար­ցում։

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նա­խա­­­ձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժո­ղովրդին՝ խա­ղաղություն և բարօրություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել