Թերևս կարիք կա բացահայտումներիս շարքում անդրադառնալու նաև այն պաշտոնյաներին, ովքեր այս ծանր օրերին մնում են հայ ժողովրդի կողքին ու հայոց հողի պահպանման համար չեն վարանում հրապարակային խոսել ու դեմ արտահայտվել Ամուլսարը հանքի վերածելու ազգադավ ծրագրին։
Մեկնաբանություններում տեղադրում եմ հերթական տեսանյութը, որը նայելուց հետո ավելի լավ պատկերացում կկազմեք, թե ինչու եմ առանձնացնում Վարազդատ Կարապետյանին, որպես հայրենասեր մարդու։ Ցավոք սրտի, իշխող ուժում այս տեսակը օր օրի վերացող տեսակ է, Չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ պարոն Կարապետյանը լքում է ազգադավների շարասյանը։
Վարազդատ Կարապետյանը, որպես Իմ քայլից ԱԺ բացառիկ պատգամավոր՝ դեմ է Ամուլսարի շահագործմանը, և չգիտի, թե ինչ ենք ասելու մենք այն մորը, որ 30 տարի հետո Ջերմուկում առանց ձեռքի երեխա կծնի։
Պարոն Փաշինյան, լսիր Վարազդատ Կարապետյանին, մի գնա ազգակործան ճանապարհով։
Խնդրում եմ տարածել գրառումը։
Ամուլսարը հանք չի դառնալու։
#saveamulsar
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=676629482855349&set=a.104598933391743&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել