Բայց մի մեծ «բայց» կա. ինձ համար առնվազն տարակուսելի ա, որ բնապահպան Արթուրին ու քաղաքագետ Հայկին իրենց հայտարարության փաստական ապացույցները ստանալու համար պատասխանատվության են կանչում Նիկոլի ԱԱԾ-ն ու դատախազությունը:
Նույն Նիկոլի, որը առնվազն վերջին տասը տարին երկրի թիվ 1 ամբիոնից, դրանից մի տասը տարի առաջ էլ իր անձնական թերթով ում, ոնց կարեցել վարկաբեկել ա՝ չխնայելով անգամ մարդկանց ընտանիքներն ու երեխաներին:
Խոսքը նույն Նիկոլի մասին ա, որը վարչապետ դառնալուց հետո հայտարարում էր Բ26 ճամպրուկներով փողեր տանելու մասին, դրանից 1 տարի առաջ հայտարարում էր, որ ապրիլյանը պատերազմը ռուս-ադրբեջանական սադրանք ա և Ադրբեջանի ԵՏՄ մտնելու մասին ա:
Խոսքը նույն Նիկոլի մասին ա, որը վերջերս հայտարարեց, թե ընդդիմադիր ԼՀԿ-ն ԻՊ-ին ա հովանավորում:
Խոսքը նույն Նիկոլի մասին ա, որ լինելով պատերազմող երկրի վարչապետ, հղում ա անում ինչ-որ փաստաթղթի՝ հայտարարելով, որ Հայաստանը ձախողված պետություն ա, իսկ երբ մամուլն ու մարդիկ պահանջում են էդ փաստաթուղթը՝ հրաժարվում են տալ, քանի որ նման բան գոյություն չունի, լիներ, կտային, գոնե՝ հատվածաբար:
Եվ ամեն անգամ երբ ստի վրա բռնում են՝ Նիկոլը արդարանում ա, թե քաղաքական հայտարարություն կամ որ ավելի ծիծաղելիա՝ գրոտեսկ ա արել:
Հիմա ինչ՞՞՞ ուզում եք ասել Հայաստանը պիտի ունենա բոլորին աջուձախ վարկաբեկող, ստախոս վարչապետ, բայց շարքային քաղաքացին ֆեյսբուքյան պոստի համար պիտի «ատչոտ» տա՞ ԱԱԾ-ում:
Գուցե՞ սկսեք ձեր շեֆից, որի կանյոկը ստախոսությունն ու պոպուլիզմն ա:
Ցավում ա չէ՞, հլը ո՜ւր եք... դուք դեռ չեք էլ պատկերացնում ինչքա՜ն ու ո՜նց ա ցավալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/1663375200461918?notif_id=1566456636533058¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել