Օգոստոսի 19-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հրաչ Հ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել