Armsport.am-ը գրում է․

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը պարտվել է Ուինստոն-Սեյլեմի մրցաշարի առաջին շրջանում:

Մարեյը, որը մրցաշարի կազմակերպիչներից wild card էր ստացել, մեկնարկային խաղում պարտվել է ամերիկացի Թենիս Սանդգրենին՝ 6-7 (8-10), 5-7:

2 ժամ 9 րոպե տևած հանդիպման ընթացքում Մարեյի ակտիվում գրանցվել է 6 էյս, 1 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 11 էյս, 6 կրկնակի սխալ և 3 բրեյք:

Երրորդ շրջան դուրս գալու համար Սանդգրենը խաղալու է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ, որը մրցաշարի երկրորդ ռակետն է:

Հիշեցնենք, որ Մարեյը շարունակում է մարզավիճակ հավաքել ազդրի բարդ վիրահատությունից հետո: Թենիսիստը հայտարարել է, որ կարիերայի այս փուլում իր համար կարևորը ոչ թե տիտղոսներն են, այլ խաղի մեջ լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել