Հայաստանում նոր հանքեր չեն բացվելու։
Մոտ երկու ժամ երեկ լսեցի պրն վարչապետի live-ը հանքի հետ կապված։ Տպավորություն էր, որ մեր վարչապետը ֆանատիկորեն իրեն հավատացողներին համոզելու փորձ էր անում ու հետագա քայլերը արդարացնելու համար տեղ էր պատրաստում ...
Պրն վարչապետ. բալանսից եք խոսում, բայց չխոսեցինք իրականում, ի՞նչ դրական բան կարող է տեղի ունենալ մեր երկրի հետ այդ հանքի շահագործումից` բացի մի քանի միլիոն $-ից, որոնք մտնելու են բյուջե։ Դրա երևի մի մասն էլ ծախսվել է արդեն այդ անիմաստ փորձագիտության համար։ 
Իրականում ես հասկանում եմ, որ բարդ խնդիր է դրված Ձեր առջև, ու շատ շատերը սա օգտագործելու են Ձեր դեմ ... Ավելի լավ էր ներքին կարգով փնտրեիք այնպիսի թերություններ Լիդիանի գործունեության մեջ, որը հնարավորություն կտար հանքը փակելու, իսկ այդ ուսումնասիրությունները ուղղակի անիմաստ ժամանակի ու ֆինանսի կորսուստ էր ..։ Օրինակով բացատրեմ.
Ենթադրենք նախկին կառավարությունը թույլատրել է ինչ որ կազմակերպության հանրապետությունում բոլոր ոչ բերքատու ծառերը կտրել։ Հետո տեղի է ունեցել հեղափոխություն ու մենք վարձում ենք ինչ որ կազմակերպության, որ ուսումնասիրի, թե արդյոք այն բացասական չի անդրադառնա ծիրանի ու դեղձի բերքի վրա ու վնաս չի հասցնի հայկական մուֆլոն տեսակին, նրանք էլ կաշառում են կամ ոչ այդ կազմակերպությանը, որը տալիս է եզրակացության, որ ամեն ինչ լավ կլնի, բացարձակ անվտանգ է դա դեղձի, ծիրանի ու մուֆլոնի համար։
Խնդիրը ոչ միայն Սևանն ու Ջերմուկն են, այլ նաև մնացած մնացածը։ Ավելի լավ էր այդ երկու ժամում խոսեիք հանքի գոնե մեկ դրական կողմի մասին, քան համոզեիք մարդկանց, որ դա շատ պուպուշ հանք է ու պետք է բացվի, քանի որ ոչ մի փաստարկ չկա այն կասեցնելու համար ... 
Եթե խնդիրը դրամն է, որը պետք է վճարենք դատարանում, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ պատրաստ կլինի դրամահավաք անի, դրանց գումարը տա իրենց, որ անհետ կորեն այս երկրից։ 
Դուք վախենալու բան չունեք, ժողովուրդը կանգնած է Ձեր կողքին, ընդհակառակը, դուք պետք է վախենաք նրանից, որ բացելու դեպքում հնարավոր են այնպիսի աղետալի հետևանքներ, որոնք կանխելը ու նույնիսկ զսպելը անհնարին կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել