Ժողովուրդ ջան, երևի երեկ բոլորդ էլ վարչապետի լայվը նայած կլինեք: Փաշինյանը մոտ ժամուկես տանջվում էր, որ կարողանա համոզել, թե Ամուլսարի հանքը պետք է աշխատի:

Ու ամենատարօրինակն այն է, որ վարչապետը որևէ չափելի ցուցանիշ չներկայացրեց, ավելի շատ խոսեց Քննչական կոմիտեի մասին: Օրինակ՝ կարող էր նարկայացնել էսքան աղտոտում է լինելու, էսքանը կանխվելու է, էսքան ֆինանսական օգուտներ կան և այլն:

Վարչապետը շատ է սիրում խոսել փաստարկներից, բայց իր ուղիղ եթերում խուսափեց կոնկրետ թվեր հնչեցնելուց: Մի՞թե վարչապետը համոզված չէ եզրակացությունում նշված պատկերի հարցում, թե՞ մտածում է, որ այդ ցուցանիշներն այլ կերպ կընկալվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել