Armenpress.am-ը գրում է․

Առնվազն 66 մարդ Է վերքեր ստացել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել Էր 30 տուժածների մասին:

«Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետեւանքով»,-ասված Է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել