Նիկոլը ամեն մի չնչին, ոչ էական հարցով, նույնիսկ հաց ուտելուց էլ է ուղղիղ եթեր մտնում, որը ոչ միայն պարտադիր չէ, այլև՝ ցանկալի։ Ամուլսարի խնդրի վերաբերյալ, որը հուզում է ազդակիր համայնքների բնակիչներին, բնապահպաններին և բազմաթիվ քաղաքացիների, ներկայում տեղի է ունենում Նիկոլի և հանքին դեմ հանդես եկող մի քանի անձանց փակ հանդիպումը։ Ինչ ունի թաքցնելու վարչապետը, որ զրկում է հանրությանը քննարկմանը հետևելու հնարավորությունից կամ արդյոք փակ քննարկման մասնակիցների հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ հանքին դեմ հանդիսացողներս պետք է հավատանք Նիկոլի խոստումներին՝ ոչ։
Ամուլսարը հանք չպետք է դառնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել