Չեմ հասկանում Նիկոլի հիստերիան որտեղից է գալիս։ Արփիի ծննդյան վերաբերյալ, որ այն ճոխ կերպով նշվում է բահամյան կղզիներում օլիգարխների հետ միասին որևէ լրատվամիջոցի նման հրապարակման ականատես չեղա։

Փոխարենը տեսա հրապարակումներ, որ Թոխմախի Մհերի որդին նոր հանքի հետազոտության գործերի մեջ է, Ամուլսարը շահագործելու քաղաքական որոշում ունեն, դատական համակարգի ճգնաժամը շարունակվում է, Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշում եմ կայացրել, որ Ամուլսարի թեման կարողանան մարսել, Միհրանի արտահանձնումը տապալվել է՝ Անդրանիկ Քոչարյանի ականջը կանչի, ԱՄՆ Հայաստան հարաբերությունները վերջին 30 տարվա կտրվածքով շատ ցածր մակարդակի վրա են գտնվում և այլն։

Էս ամեն ինչի մեջ ու առհասարակ կյանքում Նիկոլի ստեղծածի մեջ Արփին ամենասիրուն ու համով բանն է երևում։

Ինչ կարիք կա երեխայի նկարները տարածելով իբրև թե ծաղրել ինչ որ շրջանակների։ Գործ արա փոխարենը պարոն Փաշինյան, իսկ ավելի լավ է բարեփոխումներ կատարի ընտրական օրենսգրքում ու հեռացիր․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել