Եվս մեկ դիտարկում Ամուլսարի հարցով։ Ավելի ճիշտ այսպես կոչված փորձաքննության հարցով։
Չգիտեմ մեզ են փորձում մանիպուլացնել, թե ժամանակին Նիկոլին են մանիպուլացրել, բայց ասում են Նիկոլն ասել ա, որ եթե փորձաքննությունը դրական արդյունք տա, ուրեմն պիտի շահագործենք։
Այո Նիկոլն ասել ա նման բան։ Ես չգիտեմ ինքը ինչ փորձաքննություն ա ինկատի ունեցել, բայց մենք հասկացել ենք շրջակա միջավայրի փորձաքննություն։ Իսկ լիբանանան ընկերությունը, որը ի դեպ տենց էլ չհասկացանք, թե ո՞նց ա ընտրվել, ոչ թե շրջակա միջավայրի փորձաքննություն է իրականացրել, այլ ընդհամենը քրեական գործի շրջանակներում Լիդիանի փաստաթղթերի ուսումնասիրություն է իրականացրել։
Այստեղից բխում են բազմաթիվ հարցեր։
1․ Ի՞նչ էր իրականում ինկատի ունեցել Նիկոլը Փորձաքննույթուն ասելով։
2․ Ո՞ւմ վրա էր դրվել այն կազմակերպելու պատասխանատվությունը։
3․ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս անհասկանալի ու խճճված իրավիճակի համար։
Եթե Նիկոլին իրոք մանիպուլացրել են, ապա կարծում եմ առնվազն Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան