Վերջին ներքին տվյալներով` թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական, ժողովրդի սիրելի վարչապետի վրա ժողովրդի կողմից բանեցվող թավշյա, ոչ բռնի, անուղղակի և անսպասելի ժողովրդական ճնշումը սկսում է որոշակի արդյունքներ տալ:
Ըստ հավաստի թվացող աղբյուրների` թավշյա վարչապետը և իր թիմը թեման մեղմելու, քնեցնելու, հետաձգելու և հարմար պահի հանքը բացելու ծրագիր են մտմտում:
Ամեն դեպքում այս պահին կարծես թե քաղաքական հաշվարկի արդյունքում սկսել են հասկանալ, որ իրենց հակումը` հանքը բացելու, քաղաքական ահռելի գին կարող է արժենալ: Այս պահի տվյալներով` գործի է դրվելու փափուկ բարձի մեխանիզմը:
Մենք մեծացնելու ենք թավշյա վարչապետի վրա հանրային ճնշումը` ոչ թե թեման ժամանակավորապես գեղեցիկ և ժողովրդահաճո ճառով լղոզելու, այլ` հանքը մեկընդմիշտ փակելու համար:
Ամուլսարը պետք է սար մնա: