Image may contain: Վահագն ՎարագյանԵրեկ տեղեկատվություն հայտնվեց, որ գեներալ Օգանովսկուն ձերբակալելու քաղաքական որոշում կա: Այսօր արդեն խոսվեց Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին: Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, արցախյան հերոսամարտ կերտած և աչքի ընկած ցանկացածի վրա քրեական գործերի տեսքով կացին է կախված...

Իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, ժողովրդի վարչապետի կողմից սարքված և իրավաբանության հետ կապ չունեցող այս ողջ քաղաքական շիլաշփոթը կապված է Արցախի հետ: Հարց չի առաջանու՞մ, թե ինչու՞ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո Ի.Ալիևը Հայաստանի և Արցախի սահմանների ուղղությամբ համարյա թե չի կրակում: Իսկ միգուցե դա նրա համար է արվում, որ սահմանին իրավիճակ լարելու ոչ մի շահ այս պահին Ի.Ալիևը չունի, քանզի այն ինչ պետք է աներ Ադրբեջանը, հաջողությամբ իրականացնում է ժողովրդի վարչապետը, այն է՝ Արցախ ազատագրած հերոսների տոտալ վարկաբեկում, արցախյան գոյամարտի փիլիսոփայության տոտալ վարկաբեկում, ազգային միասնության և համերաշխության գաղափարի տոտալ վարկաբեկում:

Դեռևս ոչ մի ժեխապետություն պատերազմ չի հաղթել, ուստի ինչու՞ պիտի Ի.Ալիևը խանգարի ժողովրդի վարչապետ հռչակված պրոֆեսիոնալ պոպուլիստին, ով քայքայում է իր հակառակորդի թիկունքը, իր բանակի առաջ ներսից բացում է ամրոցի դռները: Եթե հիշողությունները կորցրել են, ապա թարմացնել է պետք, որ Հայաստանում իշխանության աթոռներին հարմարավետ տեղավորվածները վերհիշեն. միգուցե և մեր ժողովրդին կարելի է ժամանակավորապես խաբել ու մոլորեցնել, միգուցե և մեր ժողովուրդը աշխարհի ամենակազմակերպված ժողովուրդը չէ, բայց «Նեմեսիս» գործողության կամք և փորձ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել