Ռուբեն Ռուբինյան․ Ռուբինյանի ֆենոմենը նրանում է, որ նրա ինքնագնահատականը ուղիղ համեմատական է նրա գոռոզությանն ու հակադարձ համեմատական՝ իրական ինտելեկտին։ Այս երիտասարդը ռեկորդներ է սահմանել իր կարճ պաշտոնավարումները ընթացքում՝ հասցնելով շատ կարճ ժամանակում մի քանի անգամ ստվերել Հայաստանի բարի անունը միջազգային ասպարեզում։ Աչքի է ընկնում ֆեյսբուքում բացառիկ տափակ գրառումներ անելու ունակությամբ, որոնց հռետորաբանությունը հիշեցնում է Մաուգլիի միջի Շերխանի շակալ Տաբակիին, որ ի՜նչ լինի կրկնում է իր՝ Շերխան Փաշինյանի ինչ-որ ցնդաբանություն և շարունակում «а мы идем на север, а мы идем на север» ոգով։
Լուսինե Բադալյան, ով ավելի հայտնի է որպես Լուլու: Այս աղջկա մասին մի անգամ արդեն գրել էի դեռ ընտրություններից առաջ, որ քարոզարշավին չմասնակցելու ու գումար չծախսելու համար որոշել էր հիվանդանոց պառկել: Բայց դա հեչ, դրանից հետո ևս Լուլուն բազմիցս փայլեց թե՛ համացանցում, թե՛ ռեալ կյանքում: Նախ Լուլուն իր պարտքն էր համարել մարդկանց ուղղորդել, թե որ լրատվականները կարդան, որոնք՝ ոչ, ինչ հեռուստատալիքներ նայեն, ու ոնց մտածեն: Դա էլ հերիք չէր օրերս պարզվեց, որ Վարդավառի տոնին պետական բյուջեից մսծված 5 միլիոն դրամի տենդերը շահել էր հենց մեր տխրահռչակ Լուլուի ընկերուհու կազմակերպությունը, ով պետռեգիստրում տենդերի հայտարարումից բառացիօրեն օրեր առաջ էր գրանցվել:
Հայկ Սարգսյան․ միայն այս անունը լսելով, արդեն աչքիդ առաջ են գալիս Շմայսի երիտասարդ տարիները: Այս իմքայլականը պատգամավոր դառնալուց մինչ օրս բազմիցս հայտնվել է մի շարք աղմկահարույց թեմաների մեջ․ էլ աղջիկների հետ լկստվել, էլ այդ աղջիկներին նախագահական տանել, էլ գերթանկարժեք մեքենաներով կայֆավատ լինել: Մի խոսքով՝ «պատգամավոր» ու «Հայկ Սարգսյան» ձևակերպումները ոչ մի կերպ իրար կողք չեք կարող դնել, չնայած ինքը իր ժակետի վրա հպարտորեն կարել էր տվել այդ՝ երկու անհամատեղելի բաները:
Հովիկ Աղազարյան․ ինձ թվում էր այս մարդը Ազգային ժողովում կահույքի դեր է կատարում, բայց պարզվեց ոչ, նա երբեմն խոսում է ու հոդաբաշխ արտահայտություններ անում: Սկզբում նա հայտարարում էր, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի 70 տոկոսը պետք է վերադարձնեն, հետո էլ փորձում էր վերոնշյալ Հայկ Սարգսյանի՝ նախագահականում արած կայֆերն արդարացնել, ասելով, որ հնարավոր է դա ճանաչողական այց է եղել:
Լենա Նազարյան․ որպես բացառիկ անբովանդակ ու անլեզու կերպար, որի կարապի երգը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճն էր: Նրա հանճաեղ մտքերից էր՝ «Կայանք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն»:
Ճանաչեք «Իմ քայլի» օդիոզ դեմքերին, նրանք ձեր քվեով են հայտնվել այնտեղ ու ձեր վճարած հարկերն են մսխում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=337404730497665&set=a.115164486055025&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել