Համաշխարհային պրակտիկայում սովորական բան է, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչները կաշառում են քաղաքական գործիչների՝ իրենց շահերի լոբբինգի ակնկալիքով։ Ընդորում, ո՞վ է ասել, որ միայն լեգալ կապիտալի ներկայացուցիչներն են դա անում։ Էսկոբարի մասին սերիալը նայեք ու տեսեք, թե ինչպես էր նա կոմպլեկտներով առնում կոլումբիացի քաղաքական գործիչների։
Սակայն եկեք Էսկոբարին մի կողմ թողնենք ու գանք Հայաստան։ Ունենք Ամուլսարի համքի լրջագույն խնդիր։ Որպեսզի հասկանաք իրավիճակը՝ օտարերկրյա ներդրողները մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում են արել ու հիմա չեն կարողանում գործի անցնել, որպեսզի եկամուտ ստանան։ Ի՞նչ եք կարծում, զուտ տեսական հավանականության կոնտեքստում, հնարավոր չէ՞, որ շուրջ կես միլիարդ դոլար ծախսած մարդիկ չդիմանան գայթաղությանը և մի քանի միլիոն ու նույնիսկ տասնյակ միլիոն հավելյալ միջոց հատկացնեն տեղի քաղաքական միավորներին․․․ բարիացնելու նպատակով։
Ի դեպ, սա շատ հետաքրքիր կոնտեքստ է, որը առնվազն պետք է լինի մշտադիտարկման տակ, այդ թվում՝ պատկան մարմինների կողմից։ Առավել ևս, որ մի տեսակ խիստ տարօրինակ բեկում ենք նկատում Տիգրան Ավինյանի և «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների դիրքորոշումներու։ Եթե Ավինյանին կարելի է համարել Լիդիանի գլխավոր լոբբիստ (անգամ «անկախ» փորձագիտական ստուգումն իրականացվել է Ավինյանի օգնականի մտերիմներին պատկանող ընկերության միջոցով, որը, ի դեպ, 400000 դոլար է արժեցել), ապա պատգամավոր լոբբիստների ֆրոնտմենները Նիկոլի նախկին լրագրող Հայկ Գևորգյանն ու կարկառուն ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդի Ռուբեն Ռուբինյանն է։
Եկեք սթրեսս թեսթ անենք կաշառքի հիպոթեզը։
Ավինյանը սկզբից էլ темная лошадка էր ու տափուկավարի կարողացավ կառավարությունից քշել Արարատ Միրզոյանին։ Ամիսներ առաջ նույնիսկ սկանդալային մի պատմություն եղավ, երբ ի հայտ դարձավ, որ փոխվարչապետացումից անմիջապես հետո նրա չրերի ընկերությունը խոշոր դրամաշնորհներ էր ստացել։ Ավինյանը ճարպիկ տղա է։ Կարո՞ղ էր Լիդիանը նրա աջակցությունը ստանալ, ասենք՝ 5 միլիոն դոլարի դիմաց։ Ոչինչ պնդել չի կարելի, բայց տեսականորեն՝ հնարավոր է։
Հայկ Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակում» և վարել է դրա տնտեսական բլոկը։ Ինչո՞վ էր հայտնի ՀԺ-ն, առավել ևս՝ Նիկոլի օրոք։ Ըստ օդում կախված լուրերի՝ սակագներով։ Այսինքն՝ փողով հոդվածներ գրելու ու փողով հոդվածներ չգրելու սակագներով։ Օդում կախված լուրերի համաձայն՝ նման ստվերային ֆինանասական մեխանիզմներով աշխատող հիմնարկում բազմամյա փորձ ունեցող Գևորգյանը կարո՞ղ էր չդիմանալ գաթակղությանը և ասենք՝ մի քանի հարյուր հազար դոլարի դիմաց, հայտարարեր, որ թեև Ամուլսարի ու ցանակցած հանքի շահագործումն իր մանկական երազանքը չէ, բայց դե հանքը չշահագործելը ապոկալիպտիկ հետևանքներ կարող են ունենալ։ Ոչինչ պնդել չի կարելի, բայց տեսականորեն՝ հնարավոր է։
Վերջապես Ռուբինյանը։ Ի՞նչ եք կարծում, թալանչի ՀՀՇ-ի ամենակարկառուն դեմքերից մեկի ընտանիքում մեծացած այս երիտասարդը, որը շարունակաբար դրսևորում է ինտելեկտի այնպիսի մակարդակ, որ հիմք է տալիս էվոլյուցիոն փակուղու մասին մտորումների մեջ ընկղմվել, կարո՞ղ էր կորցնել կապն իրականության հետ, եթե իր սեղանին դոլարներով լիքը ճամպրուկ գտներ։ Դե, Ռուբինյանի պարագայում դրամով ճամպուկն էլ կարող էր իրականության հետ կապի խեղում առաջացնել․․․ ինչէ, հնարավո՞ր է։ Եվ կրկին անգամ՝ ոչինչ պնդել չի կարելի, բայց տեսականորեն՝ հնարավոր է։
Մտածե՛ք այս մասին, հարգելի քաղաքացիներ։ Իհարկե՝ ոչինչ պնդել չի կարելի առնց փաստերի, բայց կրկնենք․ կա քաղաքական գորխիչներ կաշառող կապիտալիստների ու կապիտալիստներին կաշառվող քաղաքական գործիչների համաշխարհային հարուստ փորձ։ Ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ Լիդիանում են հրեշտակներ ու առավել ևս՝ մեր քաղաքական համակարգում։
Նյութի աղբյուր՝ https://chusumnasirvacashxarh.blogspot.com/2019/08/500.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել