Ռուսաստանի դաշնային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է 2019-ի առաջին կիսամյակում երկիր 2․4 մլն աշխատանքային ներգաղթյալների ժամանելու մասին։ Այս մասին հաղորդում է RBK-ն։

Նշվում է, որ հիմնականում Ռուսաստան են ժամանում Ուզբեկստանից՝ 918 հազար մարդ և Տաջիկստանից՝ 524 հազար մարդ։ Երրորդ տեղում Ղրղզստանն է (265 հազար մարդ), չորրորդում՝ Ուկրաինան (164․6 հազար մարդ)։

Գերատեսչության տվյալներով՝ 2019-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածք է ժամանել ավելի քան 15 մլն օտարերկրյա քաղաքացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել