ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չէ` հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի` իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք է, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Թե ինչպիսի վնաս կարող է հասցվել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը այդ անձին Հայատանին հանձնելու դեպքում, գիտեն միայն իրենք, բայց որ այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ակնհայտ ու բացահայտ է:
Փաստորեն, որպես պետություն, Հայաստանը զրկվում է քրեական հետապնդում իրականացնելու և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու իր ինքնիշխան իրավունքից:
Բայց այս հարցում անիմաստ ու անհիմն է մեղադրել Ռուսաստանին: Մարդիկ առաջնորդվել են իրենց պետական շահերով:
Դու՛ք բարի լինեիք Ձեր գործողություններն իրականացնել այնպես, որ, ինչպես Դուք եք ասում, ոչ ոք, այդ թվում Միհրան Մողոսյանը, չպլստար ու խուսափեր պատասխանատվությունից: Ինչու՞ և ո՞ւմ թույլտվությամբ կամ համաձայնությամբ այդ մարդը կարողացավ դուրս գալ Հայաստանից:
Այս ձախողման ու տապալման, իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու...
Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ինչպես մի առիթով նշեց ՀՀ վարչապետը, Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1121636948038275&id=100005759414165¬if_id=1566027446462202¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել