Ես սպասում եմ «Ամուլսարի» հանքի մասին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի արձագանքին:
Կամ ինքը հրապարակավ խոստովանում ա, որ տարիներ շարունակ ՍՏԵԼ ա,այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, կամ էլ շարունակում ա դեմ լինել հանքի շահագործմանը՝ պնդելով, որ Հայաստանում հանքարդյունաբերական ցանկացած խոշոր ծրագիր քաղաքական որոշում է՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի ու բնության:
Danielyanը իրավացիորեն պնդում ա, որ Ամուլսարի շահագործումը դառնալու ա իշխանության եկած երեսպաշտների հիշատակը հավերժացնող հուշարձան: Ես էլ ավելացնեմ, որ Ամուլսարի շահագործումը Նիկոլի կառուցած ստի կայսրության դագաղի մեխն ա:
Չկասկածեք:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր ելույթում նշեց. «Հայաստանում հանքարդյունաբերական ցանկացած խոշոր ծրագիր քաղաքական որոշում է: Թեև երկրի ղեկավարությունը տեղյակ է, որ Ամուլսարի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ, թթվային դրենաժի, ջրերի աղտոտման մեծ վտանգ, այս ծրագիրն անշեղորեն առաջ է ընթանում: Հանքարդյունաբերության ամենացավալի կողմն այն է, որ, որպես կանոն, հայտնի չեն սեփականատերերը, տարածքում հողի, ջրի աղտոտումը շատ բարձր մակարդակի է հասնում, ազդակիր համայնքի բնակիչներն աղքատ են և շահագործված»:
Կից նյութն՝ այստեղ