Մի մոռացեք թե 2017թ. սեպտեմբերին ինչպես էիք հպարտանում Բաքվում Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի պահվածքով ու նրանց ասուլիսով: Էն ժամանակ հպարտանում էիք հիմա բողոքում եք, էդ ո՞նց հասկանանք: Էդ ժամանակ ոչ բոլորը ցանկություն ունեին Բաքու գնալու, ովքեր էլ որ գնացել են պատվով են դուրս եկել այդտեղից ու այդ ժամանակ ոչ մեկ դժգոհ չէր նրանցից, այդ թվում նաև Արամից: Թող ոչ մեկին չթվա, թե Աշոտյանն իր ծանոթին ուղղակի ընդգրկել էր, որ տաներ Բաքու, նա այնտեղ էր որպես օգնական թե´ անվտանգության հարցով, թե´ նկարահանումների և այլ կարևոր հարցերով ու դա հեշտ բան չէր, այն էլ այդ երկրում:
Նախկինում կատարվածները մի մոռացեք ու մի ուրացեք էն մարդկանց կատարած աշխատանքներն ումից դուք գոհ ու շնորհակալ եք եղել ժամանակին:
Քաղաքական նպատակներով մարդկանց հետապնդելը հո պոզով պոչով չի լինում հենց այսպես է լինում: Էս կարգի կապիկություններին վերջապես պետքա վերջ տրվի:
Էս ցածրակարգ ու էժան վրեժխնդրությունն ու նման ստոր ու անմակարդակ քաղաքականությունը պետք է մերժվի րոպե առաջ:
Եվ իհարկե նորից` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունե´նք: