Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր կանոններ է սահմանել «գրին քարտի» համար, դրանք ավելի խստացնելով։ Նոր կանոնները վերաբերում են եկամուտների ստանդարտը պահպանելուն, որի հիմքով մերժումները կլինեն ավելի շատ։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նոր կանոնները կսկսեն գործել հոկտեմբերի 15-ից։ Այսպես մերժման ենթակա կլինեն այն հայցերը, որոնց ներկայացնողները կունենան քիչ եկամուտներ կամ էլ օգնություն ստացած կլինեն պետությունից։ Այս թարմացումները կարող են խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ հայցող մի շարք միգրանտների համար։ Մասնագետները այս նորամուծությունները համարել են չափազանց ռադիկալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել