Azatutyun.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն առաջին անգամ մեկնաբանել է մայրաքաղաք Մոսկվայի բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքային դումայի ընտրություններին գրանցել նաև անկախ թեկնածուներին:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ Վլադիմիր Պուտինը դեռևս չի մեկնաբանել բողոքի ակցիաները, քանի որ «Ռուսաստանում ամեն օր տեղի են ունենում հսկայական թվով միջոցառումներ, որոնք նախագահի կողմից ուշադրության արժանի են, և ոչ բոլորի մասին է նա կարծիք հայտնում»:
Պեսկովը հրաժարվել է ներկայիս բողոքի ակցիաները բնութագրել որպես քաղաքական ճգնաժամ: Նրա խոսքով՝ նման ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում Եվրոպայում:
Կրեմլում կարծում են, որ Մոսկվայում տեղի ունեցած ցույցերի մի մասը օրինական էին, իսկ մի մասը՝ անկարգություններ կազմակերպելու փորձ:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/30107610.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել