էս երկու օրը ինձ շատերն են դիմում` ասելով, որ պատմեմ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Կան մարդիկ, ովքեր գրել են ու գրում են ԱՄԿ-ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԵՍ ՀԻՄԱ ԿԳՐԵՄ էն մասին, որոնց մասին քչերը գիտեն այսօր, կարելի է ասել` եզակիները: Որպես պատմություն չեմ շարադրի, այլ փոքրիկ դրվագներ: Այսպես, շատերը, նույնիսկ ԱԻՄ-ի հրատարակություններում, շատ բաներ հայտնի չի: Այո, կան բաներ, որ Հայրիկյանն է նախաձեռնել, կազմակերպել, ու դրանք իրավունք չունեին իմանալ այլ ԱՄԿ-ականներ, և կան դեպքեր (հատկապես ԱՄԿ-ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ), ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ: ՕՐԻՆԱԿ` «ՓԱՐՈՍ» թերթի առաջին համարը լույս տեսավ և վրան գրված էր 3000 (երեք հազար) օրինակ տպաքանակ: Մինչև այսօր էս թիվը շրջանառվում է պատմության մեջ` որպես հավաստի: ԱԻՄ-ի հրատարակություններում էլ այսպես է գրված, որքան նկատել եմ: ԵՎ ԱՅՍ ՍԽԱԼԸ ԲՆԱԿԱՆ Է: ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՊԻՏԻ ԻՄԱՆԱՐ «ՓԱՐՈՍԻ» ԻՐԱԿԱՆ ՏՊԱՔԱՆԱԿԸ: Իրականում «ՓԱՐՈՍ» թերթի տպաքանակը եղել է ընդամենը երեք հարյուր օրինակ: ԱՄԿ-ի հիմնադիրները նման «սխալի» դիմել են հատուկ հաշվարկով: ԵՐԿՈՒ ՊԱՏՃԱՌ ԿԱՐ ԱՅՍՊԻՍԻ ՔԱՅԼԻ ԴԻՄԵԼՈՒ: ՄԵԿԸ, ՈՐՊԵՍԶԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ (և հատկապես նոր անդամագրվողները) ոգևորվեն թերթի բազմաքանակությունից, և երկրորդ պատճառը, որպեսզի մոլորության մեջ գցեն ԿԳԲ-ի քննիչներին և շեղեն նրանց: ԿԳԲ-ն, ձերբակալելով ԱՄԿ հիմնադիրներին, հայտարարում էր, որ բոլոր թերթերը կարողացել են ժողովրդի մոտից հավաքել: ՍԱ ԱՍՎՈՒՄ ԷՐ` ՀՈԳԵՊԵՍ ԸՆԿՃԵԼՈՒ ԵՎ ԿՈՏՐԵԼՈՒ ԱՄԿ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՎԱՏԸ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ԻԲՐ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱՔ, ԹԵ ՁԵԶ ՄՈՏ ՊԱՅՔԱՐ ԿՍՏԱՑՎԻ: ՈՒ ՍԱ ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԳԲ ՔՆՆԻՉՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ ԷԻՆ ՏԱԼԻՍ «ՓԱՐՈՍ» ԹԵՐԹԻ ԿԱՊՈՑՆԵՐԸ և հայտարարում` տեսնո՞ւմ եք, երկու հազար յոթ հարյուր օրինակը արդեն մեր մոտ ա, էն մնացած երեք հարյուր օրինակն էլ շուտով կհավաքենք, այնպես որ անիմաստ ա ձեր պայքարը: ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԱՅՐՍ ՊԱՏՄԵՑ, ԹԵ ԾԻԾԱՂՆԵՐՍ ԳԱԼԻՍ ԷՐ, ՉԷ՞ ՈՐ ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՆՑ այն երեքհարյուր օրինակն էինք տպել, որ ԿԳԲ-ն փնտրում էր: Հայրս նաև ասաց, թե ճիշտ ասած զարմացա, երբ ցույց տվեցին էդ թերթի կապոցները: ԴԱ ՀԵՏՈ ԻՄԱՑԱ, ՈՐ ԿԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԲԱԶՄԱՑՆՈՂ ՍԱՐՔԵՐ, ՈՐ ՈՒՆԵՐ ԿԳԲ-Ն: ԵՍ ԴԵՌ ՉԳԻՏԵԻ ՔՍԵՐՈՔՍԻ ԵՎ ԱՅԼ ՏՊՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՍԱ ԱՐԺԵՐ ՊԱՏՄԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՆՁ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԱՄԿ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԵԼ: ՍԱ ՆԱԵՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԱՄԿ-ի ԳՈՐԾԵԼԱՈՃԸ:
(ԳՈՒՑԵ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել