
Ավստրալացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտի օգտագործումը չափահասության շրջանում մահացու վտագավոր հիվանդությունների առաջացման ռիսկը մեծացնում է 90%-ով։ Ահա թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում ծխախոտի ծխին և ինչ է տեղի ունենում, երբ մենք վերջապես հրաժարվում ենք ծխելուց։
Ծխախոտի օգտագործման հետևանքները
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական տարրեր ու նյութեր, որոնք ուղղակիորեն հաղորդակցվում են մեր օրգանիզմի տարբեր հյուսվածքների հետ։ Սկզբում վնասվում են ատամներն ու լնդերը, իսկ ժամանակի ընթացքում ծուխը քայքայում է քթի նյարդային վերջույթները, ինչի հետևանքով ծխողը մասնակիորեն կորցնում է հոտառությունը։
Ծուխը վատ ազդեցություն է ունենում նաև շնչառական համակարի վրա, ինչի հետևանքով առաջանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որը բժիշկներն անվանում են «ծխողի հիվանդություն»։ Առաջանում են թթվածնային անբավաարություն և շնչառական այլ խնդիրներ։
Ծուխը քաշելուց հետո 10 վայրկյանի ընթացքում նիկոտինը հայտնվում է արյան մեջ, արտադրում է դոպամին, էնդորֆին, որոնք հաճելի զգացողություններ, հետևաբար նաև կախվածություն են առաջացնում։ Ծխախոտի մեջ պարունակվող ածխաթթու գազը հանգեցնում է արյան անոթների նեղացման և վատթարացնում է արյունահոսությունը։
Ծխախոտը պարունակում է առնվազն 60 կանցերոգեն նյութեր, որոնք մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ նիկելն ու մկնդեղը կարող են խանգարել ԴՆԹ-ի վերականգնմանըայն հատվածներում, որոնք պատասխանատու են բջիջների աճի համար։ Այո, ծխելը ոչ միայն թոքերի քաղցկեղ է առաջացնում. այս վատ սովորությունը ուռուցքների առաջացման է հանգեցնում նաև օրգանիզմի այլ մասերում։ Օրինակ՝ ծխելը ազդում է տեսողության վրա և փափկացնում է ոսկրերը, ինչպես նաև խիստ հակացուցված է հղի կանանց, քանի որ պտղի զարգացման վրա վատ ազդեցություն է ունենում։
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք ծխախոտից
Այն մարդու օրգանիզմը, ով որոշել է հավետ հրաժարվել ծխելուց, միանգամից սկսում է վերականգնվել։
- Վերջին ծխախոտը ծխելուց 20 ոպե հետո սկսվում է նորմալիզացվել սրտի ռիթմն ու զարկերակային ճնշումը։
- 12 ժամ անց կարգավորվում է հեմոգլոբինի մակարդակը։
- Մեկ օր անց կարգավովում է զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքի հաճախականությունը։
- Երկու օր անց սկսվում են վերականգնվել հոտառական ու համային զգայարանները։
- Թոքերը մեկ ամիս անց սկսում են առավել լավ զգալ իրենց։
- Մեկ տարի անց սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը կրճատվում է 50%-ով։
- 10 տարի անց թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է 50%-ով։
Կարիք չկա ասել, որ ծխելը դադարելը հեշտ չէ. այն սկզբում կարող է հանգեցնել անքնության և դեպրեսիայի, երբեմն նաև սրտի ցավերի։ Արյան ճնշումն իջնում է, անոթների ծանրաբեռնվածությունը բարձրանում է, արդյունքում սրտի շրջանում ցավեր են առաջանում։ Սակայն, բարեբախտաբար, նման էֆֆեկտները ժամանակավոր են։