
Հակոբյան Աննան փորձել է ստեղծել տպավորոթյուն, թե ջանալու է վերջ տալ հայ հասարակությանը բնորոշ որոշ արատավոր բարքերին, ընդ որում՝ այն խնդիրները որոնց մասին Աննան բարձրաձանել է, նույն իշխանությունները խոստանում էին արմատապես լուծել դեռ տարիներ առաջ՝ հեղափոխությոինից անմիջապես հետո: Բայց հետո հասկացան, որ քրեական ենթամշակույթն էլ կարող է լինել քաղաքական ռեսուրսի բաղկացուցիչ մաս հատկապես մի դեպքում, երբ ՔՊ-ի վարկանիշն օրեցօր անկում է ապրում: Արդյունքում ասպարեզ իջեցվեց «Շիշ Բռնողը», որը սկսեց համակարգել իշխանություն-կրիմինալ հարաբերությունները՝ դրանցից Նիկոլի համար քաղաքական կապիտալ քամելու:
Մյուս կողմից՝ ծիծաղելի է թվում Աննայի՝ «շուստրիության» դեմ հայտարարվող պատերազմը. այդ երևույթի ամենացայտուն օրինակը կարելի է նշմարել Նիկոլի և մյուս ՔՊ-ականների մեջ. ասֆալտների վրայից իշխանության ղեկին հայտնվելու համար իսկապես տիտանական «շուստրիություն» է պետք, այսինքն՝ այն, ինչի շնորհիվ Նիկոլը շարքային գործ տվողից վարչապետի է վերածվելով:
Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, որոնց մասին խոսել է Աննան, ապա դա էլ է, մեղմ ասած, խիստ կասկածելի՝ հաշվի առնելով ասենք պատերազմում իրենց կյանքը հանուն Հայաստանի տված քաջորդիների մայրերի նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող անհանդուրժելի վերաբերմունքը: Օրինակ՝ երբ Եռաբլուրում կարմիրբերետավորները մայրերին տառացիորեն քարշ էին տալիս ու ուժ գործադրում, ո՞ւր էր Աննան, ինչո՞ւ ձայն չէր հանում, թե՞ նրանք կին չէին, արժանապատվություն չունեին: Կանանց իրավունքների մասին խոսոմ է մեկը, որի համար որպես թշնամի է ընկալվում հայ զինվորի մայրը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլի էգը չի կարողանալու գեղեցիկ ձևակերպումների տակ քողարկել իր իրական նպատակները, որոնք սահմանվել են հայ ժողովրդի թշնամիների կողմից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել