Նիկոլ Փաշինյանը որոշակի պաուզայից հետո Անասնաֆերմայի ոչխարների համար հայտարարեց հերթական խայծը՝ ինչ-որ գաղտնի փաստաթղթի տեսքով և երկրի ղեկավարին ոչ հարիր ակնհայտ ցուցադրական, ընդգծվող հուզականությամբ, զգացմունքայնությամբ, տողատակերով, մեսիջներով, ենթատեքստերով, ասմունքային, կապուտիկյանական ոճի ելույթով: Հակասելով Արցախի և նրա շուրջ միջազգային պայմանավորվածություններին, տարիներ ի վեր բանակցությունների միջոցով ձեռք բերումներին ու հենց իր իսկ հայտարարություններին և խոսքերին…Նա համահայկական խաղերի բացումը վերածեց հանրահավաքի՝ իրենց շարժմանը բնորոշ կոչերով ու պահելաձևով…
Հավանաբար նա դեռ չի գիտակցում, որ ինքը երկիր է ղեկավարում, որ ինքը երկիր է ներկայացնում, որ ինքը պատասխանատու է այդ երկրի միջազգային հեղինակության, վարկի ու անվտանգության ապահովման համար: Չի գիտակցում, որ իր հակասական ու հանրահավաքային, ընդդիմադիր ոճի ելույթներով ավելի է բարդացնում իրավիճակը:
Թե՞ դեռ իրեն համար կարևորը Անասնաֆերմայի ոչխարների մկկոցը լսելն է. «Չորս ոտք լավ, երկու ոտք՝ վատ»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: