Մի վանական Թաիլանդում գարեջրի շշերից և ցեմենտից ստուպա (բուդդայական տաճարի մի մասը՝ գմբեթաձև շինություն, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը) է կառուցում: Շինությունը կհայտնվի Փհանգան կղզում կղզում, որտեղ շինանյութերի պակաս կա: Կառույցի կեսը պատրաստ է:

Աշխարհահռչակ «Լիալուսնի երեկույթներն» անց են կացվում Փհանգան կղզում ամեն ամիս, որից հետո մնում են գարեջրի շատ շշեր: Հետևաբար, վանականը դիմել է զբոսաշրջիկների շրջանում սիրված կղզու բնակիչներին և այցելուներին` տաճարի կարիքների համար տարաներ նվիրելու կոչով՝ հայտնում է Thaiger ինտերնետային կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել