Yerkir.am-ը գրում է.
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք:
Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։
Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ, մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։
Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։
Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/181809.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել