Բաղադրիչներ

  • դեղձ - 5 հատ
  • ջուր - 90 մլ
  • շաքարավազ - 90 գր
  • կիտրոն - 1/2 հատ

Պատրաստման եղանակ

Դեղձի կորիզները հեռացնում ու լուսնաձև կտրատում ենք։ Պետք է ստացվի մոտ 600 գր զանգված։ Լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ ու պահում ենք սառցախցիկում։
դեղձով դեսերտ
Պատրաստում ենք սովորական օշարակ ջրով ու շաքարավազով, որի համար ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք շաքարավազն ու թողնում ենք, որ սառչի։
դեղձով-դեսերտ-3
Սառած դեղձը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք օշարակն ու կիտրոնի հյութը։ Հարում ենք այնքան, մինչև ստացվի խյուսանման զանգված։
դեղձով-դեսերտ-4
Դեսերտը լցնում ենք բաժակների մեջ ու մատուցում ենք։
դեղձով-դեսերտ-5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել