Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած « կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու « կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։ 

«Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ 
Եւ կարեւոր չէ, որ, ըստ քաղաքական պահանջարկի, ժամանակին հայտարարվել է « գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» կամ « Հայաստանը կաթվածահար ու ձախողված պետություն է եւ նրա ինստիտուտները անկարող են հարցեր լուծելու» մասին։ Կարեւորը՝ նպատակը արդարացնում է միջոցները։
Եթե, նույնիսկ, այդ միջոցները կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական անվտանգությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել