Անկեղծ ասած չհասկացա թե Նիկոլը ինչու էր նախկին իշխանությունների համակարգը ներկայացնելու համար հղում անում նախկին իշխանությունների օրոք նախկին համակարգի կազմած ինչ-որ «գաղտնի փաստաթղթին»:Փաստորեն եթե այդ «գաղտնի փաստաթուղթը» չլիներ ապա հայ հասարակությունը այդպես էլ «դավին անտեղյակ» ապրելու էր հա՞: Հայոց բոլոր քաղաքական ընդվզումներն գալիս էին նրանից որ պետական ինստիտուտների ապիկարությունը «գաղտնի փաստ» չէր:
Թեկուզ մի նախադասությամբ հրապարակելով «գաղտնի փաստաթուղթ» ինքը եթե ճիշտ եմ հասկացել ՀՀ քր. օրենսգիրք հետ պրոբլեմ ունեցավ :Եվ երկրորդը որպես անառարկելի ճշմարտություն ներկայացնելով այդ «գաղտին փաստաթուղը» նա ինքն իր ասածին հակասելով վկայեց, որ նախկին իշխանությունների ժամանակ պետական ինստիտուտներից գոնե մեկը այնքան ադեկվատ է գործել, որ կարողացել է նման բարձրորակ և ճշմարտությունը արտացոլող զեկույց պատրաստել: