Արցախյան հանրահավաքին իր մասնակցությամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հրապարակային պատասխանատվություն է ստանձնում Արցախում քաղաքական իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ:Եթե մինչ այդ իր քայլերը կուլիսային բնույթ էին կրում, ապա այսօր գործընթացը կտեղափոխվի «կենտրոնական բեմ»:
Արցախին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կայունություն և իրադարձությունների տրամաբանական շղթայի ապահովում, այս ամենի խարխլումը վտանգավոր իրավիճակ կստեղծի:
Հուսով եմ, որ վարչապետի հայտարարությունները այդ տրամաբանության մեջ կլինեն, որովհետև հակառակի մասին չեմ էլ ուզում մտածեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել