Մոտ մի տարի առաջ, երբ Նիկոլը Սոչիում տեղի քայլառաստությանը հավաքեց, գրել էի, որ սա լուրջ պրոբլեմ ա դառնալու: ՖՍԲ-ն (ԱԱԾ՝ հայերեն) սենց բաներ չի ներում: Սոչիի աերոպորտում հայալեզու անձնակազմին գործից հեռացնելն ընդամենը մեկ փոքրիկ դրվագ ա այն քայլերի, որոնք հիմա ակտիվ ձեռնարկվում են ողջ Ռուսաստանի տարածքում: Իրենց կարելի է հասկանալ, իրենց համար կարևոր «ֆորպոստում» հեղաշրջում է տեղի ունեցել, իշխանության է եկել մեկը, ով բոլոր հնարավոր հարթակներով ՌԴ-ի համար սպառնալիք է, և այդ հարթակներից մեկը Ռուսաստանի հայությունն է... Ընդ որում՝ Նիկոլի տերերը շատ լավ գիտեին սա ու հստակ հաշվարկել էին արդյունքը: Ակնկալվող արդյունքը հայ և ռուս ժողովուրդների միջև կոնֆլիկտի հրահրումն է լինելու, ճիշտ այնպես, ինչպես ռուսների ու վրացիների:

Վրաստանում դա բերեց տարածքների վերջնական կորստի, ներքին տեռորի ու տնտեսական շատ համեստ ցուցանիշների: Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել