Բաղադրիչներ
- քունջութ - 2 ճ/գ
- շաքարավազ - 4 ճ/գ
- սոդա - 0.25 թ/գ
- ձու - 3 հատ
- ալյուր - 400 գ
- թթվասեր - 250 գ
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, 2 ձուն, շաքարավազը, աղն ու սոդան և լավ խառնում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը (քանակությունը կարգավորում ենք ըստ անհրաժեշտության): Խմոր ենք հունցում, գնդում և մի փոքր թողնում՝ հանգստանա:
Խմորը բաժանում ենք մասերի և ըստ ճաշակի ձևավորում: Կարող ենք հյուսքերի տեսք տալ:
Այնուհետև կարկանդակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և շաղ ենք տալիս քունջութը:
Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Ահա և վերջ:

Հեշտ ու շատ թեթև կարկանդակ ստացանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել