Tert.am-ը գրում է.

Հուլիսի 19-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների «Գերմանական Մարշալ» հիմնադրամի աշխատակից Ջոնաթան Քաթցի հետ՝ քննարկելով 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Մնացականյանն ընդգծել է առաջխաղացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ինչպես նաև պատասխանել մի քանի հարցերի:

-Ո՞րն էր 2018-ի թավշյա հեղափոխության ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վրա, մասնավորապես՝ երկրի առավել մեծ դաշնակիցների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ:

-Կարծում եմ՝ մեր առջև ծառացած առավել կարևոր մարտահրավերը և կարևորագույն առաջնահերթությունը հստակեցնելն է, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը վերաբերում էր Հայաստանին, դա խիստ ներքին հարց էր, կարևորագույն զարգացում Հայաստանում և հենց հայերի համար՝ ուղղված հանրային ինստիտուտները, ժողովրդավարական ինստիտուտները համախմբելուն, որոնք առավել լավ կծառայեն երկրի տնտեսությանը և ազգային անվտանգությանը:

Մեր ժողովրդավարության ամրապնդումն էր մեր էվոլյուցիայի խնդիրը՝ որպես հասրակություն: ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցվել է շատ զգույշ եղանակով՝ միավորելու ազգային անվտանգության հայեցակարգը մեր խոշորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել