Zham.am-ը գրում է.
Ուկրաինայում Հետաքննությունների Պետական Բյուրոն/ՀՊԲ, քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ՝ Պյոտեր Պորոշենկոյի դեմ: Նրան մեղադրում են երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ժամանակ դատարանների աշխատանքներին միջամտելու մեջ: Գործն արդեն գտնվում է պաշտոնական վարույթում:
Պաշտոնապես այս գործով Պորոշենկոյի դեմ հանդես է եկել այդ երկրի վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Անտոն Չերնուշենկոն: Դիտորդների կարծիքով սա միակ գոծը չի լինելու, որն ուղղված կլինի նախկին նախագահի դեմ:
Հիշեցնենք, որ 6 տարի առաջ Վրաստանում, երբ Սաակաշվիլին դարձավ էքս-նախագահ նրա դեմ նույնպես համանման մեղադրանք առաջադրվեց:
Սաակաշվիլիին հաջողվեց անվտանգ հեռանալ երկրից, սակայն նրա կողմնակիցներից ավելի քան 45 հոգի մինչ այսօր էլ գտնվում են կալանքի տակ, այդ թվում նաև նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին:
Այս ամենը պետք է հուշի Նիկոլ Փաշինյանի շրջապատին, որ հեռու մնան իրենց շեֆի ապօրինի քայլերից, քանզի դրա համար նաև իրենք են պատասխանատվության ենթարկվելու: Մի դատիր, որ չդատվես հայտնի սկզբունքը ժամացույցի ճշգրտությամբ է աշխատում նաև քաղաքականության մեջ, որից ոչ ոք չի կարող խուսափել: Փաշինյանի շրջապատում շատ ողջամիտ մարդիկ կան, որ հասկանում են այս տարրական ճշմարտությունը և ճիշտ կլիներ, որ նրանք հեռու մնան իրենց ղեկավարի այդօրինակ գործելաոճից, որն անխուսափելիորեն բումերանգի օրենքի համաձայն վերադառնալու է հետ:
Սա է իրականությունը: