Բաղադրիչներ
- ձու - 3-4 հատ
- շաքարի փոշի - 3/4 բաժակ
- ալյուր - 3/4 բաժակ
- ջեմ
Պատրաստման եղանակԸ
Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք շաքարի փոշու հետ՝ ստանալով պինդ զանգված։
Շարունակելով հարելը՝ սպիտակուցային զանգվածին հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները։
Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։
Ստացված խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, հավասարապես տարածում ենք։ Այնուհետև 12 րոպե թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
Խմորաշերտը պատրաստ է։
Բիսկվիթային խմորաշերտը տաք վիճակում շրջում ենք մաքուր սրբիչի վրա։
Պատում ենք ջեմով ու փաթաթում ենք։
Համեղ ռուլետը պատրաստ է։

Թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք սուրճի կամ թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել