168.am-ը գրում է.

Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, եւս 13-ը համարվում է անհայտ կորած: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհերի եւ 25 անհայտ կորածների մասին:

Գուայչջոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ է մնացել շինարարական հրապարակը:

Երկրորդ սողանքն իջել է Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում հուլիսի 23-ին տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել է 21 տուն, 77 մարդ մնացել է աղետի գոտում:

Առնվազն 11 տուժածներ նախկինի պես մնում են բժշկական հիմնարկություններում՝ տարբեր ծանրության վնասվածքներով: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանք ֆինանսավորում է Չինաստանի կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել