Վիենայում ընթանում է հնգյակի՝ Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, եւ Իրանի քաղտնօրենների հանդիպումը՝ նվիրված Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի վերացմանը, հաղորդում է РИА Новости-ն:
Բանակցություններն ընթանում են Palaus Coburg հյուրանոցում:
Հանձնաժողովի ներկայիս նստաշրջանը կլինի նախապատրաստական բնույթի, նախարարների հանդիպումից առաջ:
Հանդիպումն ընթանում է Պարսից ծոցում լարվածության ֆոնին եւ արդեն ոչ միայն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների սրացման, այլ նաեւ Իրանի եւ Մեծ Բրիտանիայի հետ լարված հարաբերությունների պայմաններում: Ընդ որում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հույս է հայտնել, որ տանկերների ձերբակալումը եւ ԱՄՆ-ի կոալիցիայի ստեղծման ցանկությունը վատ չեն անդրադառնա բանակցությունների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



