Ես չեմ հասկանում` ադրբեջանական ցինիզմը մինչև ուր կարող է հասնել: Ադրբեջանի նախագահի անպատասխանատու հայտարարությունները պետք է ազդակ հանդիսանան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ներգրավված միջազգային կառույցների դիրքորոշման համար: Ամեն անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց ներկայացրած երկրների նախագահները հայտարարությամբ են հանդես գալիս՝ շարունակ կրկնելով նույն տեքստը, որ բոլորն էլ կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Իլհամ Ալիևի այս ռազմատենչ հայտարարությունները պետք է դիտարկվեն նրանց կողմից ոչ այլ ինչ, քան ագրեսիա: Մի երկիր, որը ձևականորեն ընդունում է, որ հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով, ինքն է իր ազգին ու բանակին նախապատրաստում պատերազմի, իսկ սա այն դեպքում, երբ համանախագահները քանիցս զգուշացրել են հակամարտող կողմերի նախագահներին, որ իրենց ժողովուրդներին նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Նշանակում է` Ադրբեջանի նախագահը թքած ունի ԵԱՀԿ-ի էլ, Մինսկի խմբի համանախագահների վրա էլ, Ռուսաստանի Դաշնության վրա էլ: Այսինքն` բացահայտորեն խախտելով երկկողմ, եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Ադրբեջանը կրկին հարցը տանում է փակուղի: Ինչպե՞ս կվերաբերվեն այս հանգամանքին միջազգային կառույցները` կախված է հայկական դիվանագիտությունից: Բայց պետք է օգտվել այս իրադրությունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել