Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ երաժշտական թերապիայի ժամանակ ներդաշնակվում են նաև բժշկի և հիվանդի ուղեղները՝ գրում է Daily Mail-ը:

Ուսումնասիրության ժամանակ առաջին անգամ օգտագործվել է հիպերսքանավորում, որը գրանցում է կենտրոնական նյարդային համակարգի երկու հիմնական օրգանների միաժամանակյա գործունեությունը, ինչը թույլ է տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալու, թե ինչպես են մարդիկ փոխազդում: Սեանսի ընթացքում դասական երաժշտություն է հնչել, և հիվանդը, և թերապևտը հագել են հաղորդիչներ պարունակող սարքերավորումներ, որոնք ընդունում են ուղեղի ազդանշանները։

Ելնելով արդյունքներից՝ գիտնականները կարծում են, որ երաժշտական թերապիան կարող է օգտագործվել այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են դեպրեսիան, աուտիզմը և դեմենսիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել