Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհու՝ թիավարության օլիմպիական չեմպիոնուհի Կերրի Սիմոնդսի զգեստը մեծ իրարանցում է առաջացրել: Զգեստն անմիջապես գնել են օնլայն խանութներից, հաղորդում է The Independent-ը:

Սիմոնդսը Ջոնսոնի նշանակման արարողության ժամանակ ծաղկավոր տպագրությամբ վարդագույն զգեստով էր: Ghost London բրենդի նույնատիպ զգեստի պահանջարկը կտրուկ մեծացել է: Ըստ լրատվամիջոցի, այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ վաճառվել է:

Նորաձեւության փորձագետներն էլ են հավանում Կերրի Սիմոնդսի ընտրությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Մեծ Բրիտանիայի թագուհին ընդունեց Թերեզա Մեյի հրաժարականը եւ վարաչապետի պաշտոնին նշակնակեց Բորիս Ջոնսոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել