ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող:

Ո՞ւր ա ՀԱՊԿ-ը։ Տեսնենք էլի հերթական անատամ հայտարարությունը կանի՞, թե՞ առհասարակ անարձագանք կթողնի այդ միջադեպը։ Կարծում եմ՝ սա լավ առիթ ա, որպեսզի հայկական կողմը բարձրացնի Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտումների հետ կապված ՀԱՊԿ ոչ էֆեկտիվ գործելաոճի հարցը.։Մեզ առնվազն անհրաժեշտ է, որ դատապարտող հայտարարություններին հաջորդի Ադրբեջանի նկատմամբ այդ կառույցի իրավաքաղաքական, տնտեսական պատժամիջոցների սահմանման գործընթաց, այլապես ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության աստիճանը տրամաբանորեն կարող է լինել փոխադարձաբար համարժեք կամ հայելային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել