Բաղադրիչներ

  • կաթ - 2 բաժակ
  • թխվածքաբլիթ - 120 գ
  • շաքարավազ - 300 գ
  • ձու - 3 հատ
  • ռոմ - 1 ճ/գ
  • կակաոյի փոշի - 2 ճ/գ
  • Կարամելի համար՝
  • շաքարավազ - 300 գ
  • ջուր - 100 գ

Պատրաստման եղանակը

Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրը, ապա դնում ենք կրակի վրա:
Բոնետ-3
Երբ կարամելը պատրաստ է լինում, լցնում ենք համապատասխան ֆորմաների մեջ ու թողնում ենք, որ սառչի:
Բոնետ-4
Այնուհետև ձուն առանձին տարայի մեջ հարում ենք շաքարի փոշու հետ:
Բոնետ-5
Լցնում ենք կակաոյի փոշին, ապա ավելացնում ենք տրորած թխվածքաբլիթներն ու ռոմը: Ապա տաքացնում ենք կաթը, լցնում ենք ստացված զանգվածի մեջ ու խառնում ենք:
Բոնետ-6
Ստացված զանգվածը լցնում ենք կարամելային զանգվածի վրա:
Բոնետ-7
Ձևամանի մեջ լցնում ենք եռացրած ջուր, ապա ֆորմաները դնում ենք մեջն ու եփում 40-50 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում:
Բոնետ-8
Մեր աղանդերը պատրաստ է:
Բոնետ-9
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել