Քանյե Ուեսթը գրանցել է Sunday Service առևտրային ապրանքանիշը Mascotte Holdings Inc. ընկերութան կազմում, ուր ձևակերպված է նրա ամբողջ ինտելեկտուալ սեփականությունը՝ հայտնում է WWD կայքը։ Ըստ ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրանցման գերատեսչության տվյալների՝ առևտրային նշանը պատկանում է «հագուստ, զգեստներ, կոշիկներ, գլխազարդներ, բաճկոններ, տնային հագուստ, շարֆեր, վերնաշապիկներ, գուլպաներ և տոպեր» կատեգորիային։
Sunday Service-ը («Կիրակնօրյա ժամերգություն») համերգների շարք է, որոնք Ուեսթն ընկերների հետ կազմապերկում է կիրակի օրերին։ Դրանք նման են ԱՄՆ-ում հայտնի եկեղեցական կիրակնօրյա ժամերգություններին, միայն թե երգչախումբը հոգևոր երգերի ձևաչափով կատարում է Քանյեի և այլ երաժիշտների հայտնի երգերը։
Քանյեի առաջին ապրանքանիշը՝ Yeezy-ն, թողարկվել է 2015թ.-ին Adidas-ի հետ համագործակցության արդյունքում, հետագայում զարգացել է լիարժեք հավաքածուների աստիճանի։