Գեղեցկության սրահներում մանիկյուրի, պիրսինգի և դաջվածքի ժամանակ հեպատիտ B-ով և C-ով վարակվելու վտանգ կա: Այս մասին հուլիսի 28-ին՝ հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին, «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանը պատմել է Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Սմետանինան: Բժիշկը բացատրել է, որ խոսքը գործիքների միջոցով, որոնք անհրաժեշտ ստերիլիզացիա չեն անցել, վիրուսի փոխանցման մասին է:

«Եթե ընթացակարգի ընթացքում հեպատիտ B-ի կամ հեպատիտ C-ի վիրուսակիր հաճախորդի մոտ միկրոտրավմա է առաջացել, և արյուն է հայտնվել, ապա այդ գործիքների միջոցով հաջորդ հաճախորդին վարակի փախանցման մեծ հավանականության կա»,- պարզաբանել է Սմետանինան:

Մասնագետը նշել է, որ շատ հիվանդներ չգիտեն իրենց ախտորոշման մասին, ուստի կարող են վարակել ուրիշներին՝ չիմանալով այդ մասին:

Այս առումով Սմետանինան խորհուրդ է տվել նախքան ընթացակարգն անցկացնելը ստուգել, թե արդյոք ստերիլիզացված են բազմակի օգտագործման գործիքները, իսկ որոշ գործիքներ պետք է լինեն մեկանգամյա օգտագործման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել