Բաղադրիչներ
- Թթվասերային ժելեի համար՝
- թթվասեր - 350 գ (27% յուղայնությամբ)
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- շաքարավազ - 100 գ
- ժելատին - 10 գ
- Հատապտղային ժելեի համար՝
- բալ - 200 մլ (հյութ)
- ժելատին - 7 գ
- կեռաս - 250 գ
Պատրաստման եղանակը
Ժելեի երկու տեսակների համար նախատեսված ժելատիններն առանձին թրջում ենք. թթվասերային շերտինը՝ 4 ճ/գ ջրում, հատապտղային ժելեինը՝ 4 ճ/գ բալի հյութում:
Պատրաստում ենք թթվասերային ժելեն: 50 մլ սերուցքը լցնում ենք առանձին տարայի մեջ, մնացած սերուցքը, թթվասերն ու շաքարավազը հարում այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, իսկ զանգվածի ծավալը երեք անգամ մեծանա:
Ուռած ժելատինը հալեցնում ենք միջին ուժգնության կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մի կողմ դրած 50 մլ սերուցքը, հետո ամբողջ խառնուրդը լցնում ենք սերուցքաթթվասերային զանգվածի մեջ՝ վերջինս անընհատ հարելով:
Զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու դնում սառնարանը:
Պատրաստում ենք հատապտղային ժելեն: Կեռասի հատիկները կիսում ենք, կորիզները՝ հանում: Բալի հյութը հասցնում ենք եռման, մեջը գցում ուռած ժելատինը: Խառնում ենք այնքան, մինչև լուծվի և թողնում ենք հովանա:
Թթվասերային զանգվածով բաժակները սառնարանից հանում ենք, վրան շարում հատապտուղները:
Լցնում ենք բալի ժելեն:
Նորից դնում ենք սառնարանը և սառեցնում 2-3 ժամ:

Սառեցրած հատապտղային ժելե պատրաստելը հատկապես արդիական է ամռանը, երբ ամեն րոպե ուզում ենք զովացուցիչ ու վիտամինային աղանդերներ ուտել: Եկեք չզլանանք և ուրախացնենք թե՛ մեզ ու թե՛ մեր մտերիմներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել