Հայտնի են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու սիրելի սերիալները։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Այսպես՝ թագուհու գլխավոր սիրելի սերիալը «Մաքուր անգլիական սպանությունն է»։ Նրա օգնականն ասել է, որ թագուհին զայրացել է, երբ 2010-ին շոուն փակվել է։ Նշվում է, որ սերիաները, որոնցում վնասվում են բրիտանացի ոստկանները, բրիտանացի միապետը դժգոհությամբ է դիտում։

Հստակեցվում է, որ թագուհու սիրելի սերիալներից են նաև «Բժիշկ ով»-ը, «Պահպանելով քաղաքավարությունը» և «Նոր թակարդներ»։

Բացի այդ՝ Եղիսաբեթ II-ը նախընտրում է սերիալներ դիտել DVD սկավառակներով, որոնք նրան ուղարկում է BBC ընկերությունը՝ թագուհու օգնականների հատուկ հարցմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել