Mastercard-ը կազմել է ամենից շատ արտասահման մեկնող երկրների քաղաքացիների ցուցակը, որը գլխավորում է ԱՄՆ-ն, ասվում է ընկերության մամուլի ասուլիսում։

Global Destination Cities Index վարկանիշի առաջատարների եռյակում հայտնվել են նաև մայրցամաքային Չինաստանի և Գերմանիայի բնակիչները։ Տասնյակը համալրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Կանադայի, Ռուսաստանի և Թայվանի քաղաքացիները։

Image result for Названы самые путешествующие нации

Ամերիկացիների շրջանում հանրաճանաչ ուղղություն են Մեքսիկայի Կանկուն քաղաքը, Կանադայի Տորոնտո քաղաքը և Լոնդոնը։

Չինացիներն ամենից շատ ուղևորվում են Բանգկոկ, Սեուլ և Տոկիո, իսկ գերմանացիները՝ Պալմա դե Մալյորկա, Փարիզ և Դուբլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել